Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վաստակաշատ ճանապարհորդը մեկ տարով կմեկուսանա սառցադաշտի մեջ

21:05, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
Վաստակաշատ ճանապարհորդը մեկ տարով կմեկուսանա սառցադաշտի մեջ

Ճանապարհորդ և գրող Ալեքս Բելլինին նախատեսում է 12 ամիս անցկացնել Գրենլանդիայի հյուսիսարևելյան հատվածում գտնվող սառցադաշտի մեջ տեղադրված կապսուլայի մեջ: Իտալացին մտադիր է փորձարկումն սկսել հաջորդ տարվա նոյեմբերին: Այս տարվա դեկտեմբերից նախատեսվում է սկսել կապսուլայի ստեղծման աշխատանքները: Այն իրենից կներկայացնի մեծ գունդ, որը կդիմանա ամենադաժան պայմաններին, անգամ՝ օվկիանոսում լողալուն, եթե սառցադաշտը հայտնվի օվկիանոսում:

Ճանապարհորդ և գրող Ալեքս Բելլինի
Ճանապարհորդ և գրող Ալեքս Բելլինի
Բելլինին այս քայլով նպատակ ունի աշխարհի ուշադրությունը սևեռել գլոբալ տաքացման արդյունքում հալվող սառցադաշտերի խնդրի վրա: Այժմ իտալացին հովանավորներ է փնտրում՝ իր՝ «Adrift» անունն ստացած ծրագրի իրականացման համար:

Կապսուլան կարժենա 12-20 հազար դոլար, կունենա մարզասարք, բնական լուսավորությանը փոխարինող համակարգ, անլար կապ, արևային վահանակ, քամու գեներատոր, ջրի և սննդի պահուստներ: Այն կունենա նաև հատուկ հարմարանք, որի շնորհիվ ներքին խցիկի դիրքը կմնա անփոփոխ, անգամ եթե կապսուլան գլխիվայր շրջվի:

36-ամյա Բելլինին վաստակաշատ ճանապարհորդ է: Նա նավակով լողացել է 34 հազար կմ, վազել է 22,5 հազար կմ և ընդհանուր առմամբ 560 օր ապրել է լիակատար մեկուսացման մեջ: Նա նավակով միայնակ կտրել է Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները:

10557 | 0
Facebook