Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռոլֆ Հոսֆելդի` Ցեղասպանության մասին պատմող գիրքը կհանձնվի ընթերցողի դատին

17:13, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
Ռոլֆ Հոսֆելդի` Ցեղասպանության մասին պատմող գիրքը կհանձնվի ընթերցողի դատին

Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գիրքն արդեն տպագրված է, և շուտով հեղինակն այն կհանձնի ընթերցողի դատին:

10 տարի առաջ հրատարակված «Նեմեսիսի օպերացիան» գրքից հետո սա հեղինակի երկրորդ ծավալուն աշխատությունն է` Հայոց ցեղասպանության թեմայով: Հեղինակը գրքում ներկայացրել և արժևորել է նաև Ցեղասպանությանը վերաբերող միջազգային կարևորագույն գիտական ուսումնասիրությունները:

Գրքում հանգամանալից պարզաբանվում է Հայոց ցեղասպանության նախապատմությունը, ծրագրայնությունը, դրա իրագործման հետևողականությունը: Գիրքը գլուխ առ գլուխ բացահայտում է զարհուրելի իրադարձությունների, մի ամբողջ ժողովրդի բնաջնջման ամբողջական պատկերը, որն իբրև մեկ ամբողջական գործընթաց՝ սկզբնավորվեց սուլթան Աբդուլ Համիդ II-ի կողմից նախաձեռնված հայերի կոտորածներով: Պարզաբանվում են համիդյան և երիտթուրքական ռեժիմների հաջորդափոխման հանգամանքները: Գրքում մանրամասն անդրադարձ կա Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը և դրա ազդեցությունը մեծապես կրած Ռաֆայել Լեմկինին:

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 22-ին՝ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում` հեղինակի մասնակցությամբ:

2852 | 0
Facebook