Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կրեմլը հաստատեց. ապրիլի 24-ին Պուտինը կժամանի Երևան

12:00, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
Կրեմլը հաստատեց. ապրիլի 24-ին Պուտինը կժամանի Երևան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին կժամանի Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը: Նշվում է, որ այցը կայանալու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով: Հաղորդվում է նաև, որ այցի շրջանակներում Պուտինը կհանդիպի ՀՀ նախագահի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության շուրջ հարցեր, և հարցեր տարածաշրջանային ու միջազգային իրադրությունների վերաբերյալ:
     Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Ռուսաստանը Թուրքիայում կներկայացնի ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

6643 | 2
Facebook