Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանությունը` Գյումրիում մոր և դստեր սպանության դեպքի մասին

12:33, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
Ոստիկանությունը` Գյումրիում մոր և դստեր սպանության դեպքի մասին
     Ապրիլի 18-ին` ժամը 22.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին և հայտնել է, որ Գյումրիի Մհեր Մկրտչյան փողոցի 34/Ա շենքի մի բնակարանում դիակներ կան:
     Մեկնած օպերատիվ խումբը բնակարանում հայտնաբերել էր նույն բնակարանի բնակչուհիներ` 1964թ. ծնված Ալվարդ Շահումյանի և 1925թ. ծնված Քնարիկ Շահումյանի դիակները:
     Արտաքին զննությամբ դիակների վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր` մարմնի տարբեր մասերի սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով:
     Հանգամանքները պարզվում են:
     Կատարվում է քննություն:
     Ըստ տեղեկությունների՝ Շահումյաններն այդ տարածքում հայտնի էին որպես «տոկոսով փող տվողներ»:
6653 | 0
Facebook