Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Դիզայները երեխաների հետ «աճող» բոկոտիներ է ստեղծել աղքատ ընտանիքների համար

19:08, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
Դիզայները երեխաների հետ «աճող» բոկոտիներ է ստեղծել աղքատ ընտանիքների համար

Դիզայներ Քենթոն Լին Քենիայի մանկատանն աշխատելու տարիներին նկատել է մի աղջկա, ում կոշիկների ծայրերը կտրված են եղել՝ իսկ դուրս եկած ոտքի մատները քսվելիս են եղել հողին: Հենց այդ ժամանակ էլ դիզայների մտքով անցել է՝ ստեղծել կոշիկ, որը երեխաները կկարողանան հագնել մի քանի տարի:

Տարիներ շարունակ այս գաղափարը հետապնդել է Քենթոնին, իսկ առաջին քայլը, որ նա արել է աղքատ ընտանքիների երեխաներին օգնելու համար, 2006 թվականին բարեգործական կազմակերպության հիմնումն էր: Տարիներ շարունակ Լին և իր ընկերները փորձել են «աճող» կոշիկների իրենց գաղափարն իրականացնել այնպիսի հայտնի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Nike»-ը, «Crocs»-ը և «Тoms»-ը, սակայն՝ ապարդյուն: Վերջիվերջո, նոր զարգացող «Proof of concept» կոշիկ արտադրող ընկերությունը համաձայնել է աջակցել դիզայնի հարցում:

Բոկոտիների վերին մասը պատրաստված է բարձրակարգ, փափուկ կաշվից, իսկ տակացուն՝ չափազանց ամուր ռետինից, մոտավորապես այն նյութից, որով պատրաստում են անվադողերը: Կոշիկները լայնանում ու երկարում են հատուկ կոճգամների, կապիչների, ճարմանդների հաշվին:

Լին ասել է որ, այս բոկոտիները կծառայեն առնվազն 5 տարի և կմեծանան 5 չափով:

Այս բոկոտիների մեկ զույգն արժե 10 դոլար: Կոշիկները հավաքվում են մեկ պարկի մեջ, որը տեղավորում է ուղիղ 50 զույգ կոշիկ: Բարեգործություն անել ցանկացող անհատները կամ էլ կազմակերպությունները վճարում են այդ կոշիկների գումարները, ինչից հետո այն ուղարկվում է 7 ամենաաղքատ պետություններից մեկը:

Այժմ Լիի «աճող» բոկոտիները կրում են ավելի քան 2500 երեխաներ՝ տարբեր պետություններում: Առաջիկայում նրանց թիվը 3000-ով կավելանա:

18919 | 0
Facebook