Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանից ոչ հեռու 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

10:00, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
Երևանից ոչ հեռու 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
     Այսօր` ապրիլի 20-ին, տեղական ժամանակով ժամը 03:47-ին Երևանից 9 կմ արևմուտք գրանցվել է 2,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
    
     Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
    
     Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.130 և արևելյան երկայնության 44.360:
    
     Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
    
     Ստորգետնյա ցնցումները զգացվել են Երևանում, Արմավիրի մարզի Մերձավան և Փարաքար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
4449 | 0
Facebook