Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիբիայի ափերին 700 փախստական տեղափոխող նավ է խորտակվել. ավելի քան 670 մարդու ճակատագիր անհայտ է

16:05, կիրակի, 19 ապրիլի, 2015 թ.
Լիբիայի ափերին 700 փախստական տեղափոխող նավ է խորտակվել. ավելի քան 670 մարդու ճակատագիր անհայտ է

Լիբիայի ափերին` Միջերկրական ծովում, ավելի քան 700 ուղևոր փոխադրող նավ է խորտակվել: Բոլոր ուղևորները փախստականներ են եղել: Փրկարարները ջրից հանել են միայն 28 մարդու, մնացած փախստականների ճակատագիրն անհայտ է:

Ըստ նախնական տվյալների՝ նավաբեկության պատճառը նավի վրա առաջացած անհավասարակշռությունն է եղել: Ուղևորների մեծ կուտակում նավի մի կողմում է եղել: Հաղորդվում է, որ որոշ զոհերի մարմիններ ծովը քշել, հասցրել է Լիբիայի առափնյա հատվածներ:

7955 | 0
Facebook