Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռեժիսորները «Հոլիվուդ»-ին հորդորում են չմասնակցել թուրքական քարոզչությանը. սկանդալի կենտրոնում են Ռասսել Քրուոն ու «Warner Brothers»-ը

15:31, կիրակի, 19 ապրիլի, 2015 թ.
Ռեժիսորները «Հոլիվուդ»-ին հորդորում են չմասնակցել թուրքական քարոզչությանը. սկանդալի կենտրոնում են Ռասսել Քրուոն ու «Warner Brothers»-ը

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «1915» ֆիլմի ռեժիսորներ Կարին Հովհաննիսյան ու Ալեք Մուհիբյանը բաց նամակ են հղել ամերիկյան «Warner Brothers» կինոընկերությանը` կապված Ռասսել Քրոուի «Ջուր որոնողները» ֆիլմի հետ:

Ինչպես նշվում է Կարին Հովհաննիսյանի ու Ալեք Մուհիբյանի նամակում՝ Ռասսել Քրոուի պատմական դրամայում, որ թողարկության է պատրաստում «Warner Brothers»-ը, թուրքերը ներկայացված են իբրև Գալիպոլիի ճակատամարտի զոհ, ովքեր ի վերջո հաղթանակ են տարել` Առաջին աշխարհամարտի տարիներին Արևմուտքի իմպերիալիստների դեպ պայքարում: «Խնդիրն այն է, որ 2015թ. ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, որն իրականացվել է նույն թուրքերի կողմից: Այդ փաստի մասին «Ջուր որոնողները» ֆիլմը լռում է»,- գրել են նամակի հեղինակներն ու հիշեցրել, որ Գալիպոլիում զորքերի տեղակայման նախօրյակին երիտթուրքերն սկսեցին իրագործել իրենց հայակործան ծրագիրը:

Նամակում նշվում է նաև, որ համայն հայությունն ապրիլի 24-ին խոնարհվելու է Ցեղասպանության զոհերի հիշատակին ու պահանջելու է Թուրքիայից՝ ճանաչել սեփական պատմության մութ էջերը:

Հայ ռեժիսորների համար անբացատրելի է այն փաստը, թե ինչպես կարող էին Ռասել Քրոուն ու «Warner Brothers»-ը նման քայլ կատարել: «Քրոուի կողմից միլիոնավոր զոհերի հիշատակի անարգումը կարող էր պատահականություն լիներ, բայց հայ համայնքը վերջիվերջո կարող է չներել դա: Եթե ֆիլմն ապրիլին թողարկվի, ապա դա արդեն պատահականություն չի լինի, դա կընկալվի միայն որպես համագործակցություն պատմության ամենադաժան հանցագործության ժխտման գործում, ու դա արժանի պատասխան ու հակահարված կունենա»,- ասվում է նամակում:
     Հիշեցնենք, որ հայերն ու հույներն արդեն ստորագրահավաք են սկսել ընդդեմ Ռասսել Քրոուի` պատմությունն աղավաղող ֆիլմի:

6191 | 0
Facebook