Խնդրում ենք սպասել...

Միջազգային

50 միլիարդ դոլարի էլեկտրոնիկա նետվել է աղբանոցներ

14:12, կիրակի, 19 ապրիլի, 2015 թ.
50 միլիարդ դոլարի էլեկտրոնիկա նետվել է աղբանոցներ

Ավելի քան 40 միլիոն տոննա էլեկտրոնային և էլեկտրոնտեխնիկական ապրանքների թափոններ նետված են ամբողջ աշխարհի աղբանոցներ, և սա միայն՝ 2014 թվականին: Այս մասին ահազանգում է ՄԱԿ-ը:

Այդ աղբի միայն 15%-ն է վերամշակման ենթարկվել, իսկ աղբ նետված էլեկտրոնիկայում առկա միայն օգտակար մետաղների արժեքը կազմում է 50 միլիարդ դոլար:

Ասյպես կոչված էլեկտրոնային աղբն իր մեջ պարունակում է թանկարժեք և եզակի մետաղներ, սակայն դրանց դուրս հանումը տեխիկայի մեջից դժվարին գործընթաց է՝ սովորական պայմաններով՝ անգամ հղի թունավորման վտանգով:

ՄԱԿ կանխատեսումներով՝ վերոնշյալ տեսակի աղբի ծավալը ապագա 3 տարում միայն կավելանա 20%-ով:

9167 | 0
Facebook