Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հարկայինը «Հրազդան» տոնավաճառի առևտրականներին հրավիրել է հարցաքննության

19:01, շաբաթ, 18 ապրիլի, 2015 թ.
Հարկայինը «Հրազդան» տոնավաճառի առևտրականներին հրավիրել է հարցաքննության
     Ինչպես արդեն հայտնել էինք, հարկային մարմինները ստուգումներ էին սկսել Հանրապետական պատգամավորներին պատկանող ձեռնարկություններում: Մասնավորապես, հայտնի էր դարձել, որ ստուգումների արդյունքում տասնյակ միլիոններով տուգանվել էին Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառը, Հակոբ Հակոբյանին պատկանող «Երևան գարեջուր» ընկերությունը:
     Հարկային մարմիններն այսօր այցելել են «Հրազդան» տոնավաճառ և մի շարք առևտրականների հրավիրել հարցաքննության: «Հարցեր էին տալիս` տեղի փողն ինչքա՞ն է, կտրոնները տալի՞ս են, թե՞ ոչ, հարցնում էին` Աբովյան (Գ. Ծառուկյանի հատկացրած տարածք) գնո՞ւմ եք, թե՞ ոչ, եթե գնաք ավելի լավ չի՞ լինի»,- ասել են առևտրականները:
     Հիշեցնենք` Աղաբաբյանը համաձայն չէր տուգանքների հետ և հայտարարել էր, որ վիճարկելու է դատարանում:
4581 | 0
Facebook