Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զինվորական ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացած զինծառայողը դեկտեմբերին կզորացրվեր

15:36, շաբաթ, 18 ապրիլի, 2015 թ.
Զինվորական ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացած զինծառայողը դեկտեմբերին կզորացրվեր
     Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 17-ին` ժամը 17.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան, որը տեղափոխում էր ժամկետային զինծառայողներին, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս էր եկել երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը: 1995 թվականին ծնված Արտյոմ Գերասի Թովմասյանը ավտովթարի հետևանքով ստանալով տարբեր վնասվածքներ մահացել էր: Զինվորականը Սյունիքի մարզի Սառնակունք գյուղից էր: Օրինակելի ծառայության համար մոտ 2 ամիս առաջ լրացուցիչ արձակուրդ էր ստացել և եկել հայրենի գյուղ, տեսակցել բոլորին:
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Սառնակունք համայնքի ղեկավար Մանուչար Մկրտչյանն ասաց, որ տղան դեկտեմբերին կզորացրվեր: «Ընտանիքում ապրում են հայրը, մայրը, տատը, պապը և երկու եղբայրները, ովքեր դպրոցական են: Ինքն էլ Պոլիտեխնիկի ուսանող էր, ընդունվել էր ու մեկ կիսամյակ անց զորակոչվել բանակ: Շատ աշխատասեր, խելոք տղա էր: Որդուս դասարանից է եղել, ես շատ լավ էի ճանաչում նրան. ցավում եմ»,- նշեց Մ. Մկրտչյանը:
    
     Տեղեկացնենք, որ Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողներից երեքի վիճակը շարունակում է մնալ ծանր:
6977 | 0
Facebook