Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էդմոն Մարուքյանը պատրաստվում է զինծառայողների` արտերկրում բուժման մասին օրինագիծ առաջարկել Ազգային ժողով

12:01, կիրակի, 19 ապրիլի, 2015 թ.
Էդմոն Մարուքյանը պատրաստվում է զինծառայողների` արտերկրում բուժման մասին օրինագիծ առաջարկել Ազգային ժողով

Աժ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, առաջարկելով` նախատեսել զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելու պետության պարտականություն.

«Այսօր շրջանառության մեջ եմ դրել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով մասնավորապես նախատեսվում է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների ստացած վնասվածքներն արտերկրում բուժման, ճանապարհածախսի և կացության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու պետության պարտականությունը և զինծառայողի իրավունք»,- գրել է պատգամավորը: Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է օրենքը ներկայացնել Ազգային Ժողով:

ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցն այս թեմայով զրուցել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ.

«Որքան շատ հնարավորություն ունենանք մենք մեր զինծառայողներին բուժելու ու բոլորին շարք վերադարձնելու այնքան լավ: Բոլորից շատ մենք ենք շահագրգռված, որ մեր զինվորները բոլորը բուժվեն: Դա որտեղ ուզում է լինի»,- մեզ հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

3085 | 0
Facebook