Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սիմոն Մարտիրոսյանը 5-րդն է

13:46, շաբաթ, 18 ապրիլի, 2015 թ.
Սիմոն Մարտիրոսյանը 5-րդն է
     Րոպեներ առաջ Թբիլիսիում ավարտվել է 105 կգ քաշային տղամարդկանց պայքարը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն 18-ամյա Սիմոն Մարտիրոսյանը։ Սիմոնը, պոկելով 181 կգ և հրելով 216 կգ, երկամարտի 397 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Սիմոնը, սակայն, պոկում վարժությունում միայն անձնական քաշով մրցակցից ծանր լինելու պատճառով զրկվել է փոքր բրոնզե մեդալից։ Երկամարտի արդյունքով Մարտիրոսյանը չորրորդ հորիզոնականը զբաղեցրած ռուս Գենադի Մուրատովից հետ է մնում ընդամենը 1 կգ-ով։ Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոլոմեյ Բոնկը՝ երկամարտի 408 կգ արդյունքով։ Եվրոպայի արծաթե և բրոնզե մեդալակիր ծանրորդները մարզական սխրանք են գործել։ Պոկում վարժությունից հետո արծաթե մեդալակիր մոլդովացի Ադրիան Զբիրնեան 7-րդն էր՝ 177 կգ արդյունքով, իսկ բրոնզե մեդալակիր մոլդովացի Արկադիուս Միշալսկին՝ 11-րդը՝ 172 կգ արդյունքով։ Ինչևէ, հրում վարժությունում հավաքված գործելով, Միշալսկին նվաճել է փոքր ոսկե մեդալ՝ հրելով 227 կգ։ Զբիրնեան, իր հերթին, հրելով 222 կգ, նվաճել է փոքր բրոնզե մեդալ։ Արկադիուս Միշալսկին երկամարտում միայն անձնական քաշի պատճառով նվաճել է բրոնզե մեդալ, քանի որ արծաթե մեդալ նվաճած Զբիրնեան բարձրացրել էր նույն՝ 399 կգ-ը։
2840 | 0
Facebook