Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զինվորական ավտոմեքենայի վթարի հետևանքով վիրավորներից երեքի վիճակը ծանր է

13:21, շաբաթ, 18 ապրիլի, 2015 թ.
Զինվորական ավտոմեքենայի վթարի հետևանքով վիրավորներից երեքի վիճակը ծանր է
     Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ՝ ապրիլի 17-ին ժամը 17.00-ի սահմաններում, ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս էր եկել երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը: Ավտոմեքենայում գտնվող զինծառայողներից մեկը մահացել էր, երեքը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին Սպիտակի հիվանդանոց: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ վիրավորված երեք զինծառայողներին էլ տեղափոխել են Երևան` ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ ծանր:
4140 | 0
Facebook