Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելը հայտնել է Գերմանիայի և Ռուսաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հավանականության մասին

12:52, շաբաթ, 18 ապրիլի, 2015 թ.
Մերկելը հայտնել է Գերմանիայի և Ռուսաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հավանականության մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իրենց երկիրը դեռևս հետաքրքված է Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խորացմամբ՝ չնայած երկու երկրների միջև քաղաքական հարցերի շուրջ առկա մի շարք տարբերություններին: Ինչպես հաղորդում է «Sputnik International»-ը, այս մասին Գերմանիայի կանցլերը հայտարարել է գերմանական Շտրալզունդ քաղաքում տեղի ունեցած տնտեսական ֆորումի ժամանակ:

«Հավանական է, որ Գերմանիայի և Ռուսաստանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծվի: Դրանում մենք նույնպես մեծապես շահագրգռված ենք: Քայլ առ քայլ մենք անում ենք ամեն հնարավոր բան, որ տնտեսական միասնական տարածք ստեղծվի, որը, ինչպես մի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր ասում, հնարավոր է ձգվի Վլադիվոստոկից մինչև Լիսբոն»,- նշել է Մերկելը:

Հաղորդվում է նաև, որ տնտեսական ֆորումի ժամանակ Մերկելը հայտնել է, որ Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումն ընդհանրապես ուղղված չէ Ռուսաստանի դեմ:

7993 | 1
Facebook