Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Ցեղասպանություն» բառի օգտագործումն Օբամայի կողմից լիովին բացառել չի կարելի. Հայկ Մարտիրոսյան. «168 Ժամ»

12:31, շաբաթ, 18 ապրիլի, 2015 թ.
«Ցեղասպանություն» բառի օգտագործումն Օբամայի կողմից լիովին բացառել չի կարելի. Հայկ Մարտիրոսյան. «168 Ժամ»
     ««Ցեղասպանություն» բառի օգտագործումն Օբամայի կողմից լիովին բացառել չի կարելի»,- այս մասին «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է քաղաքագիտության դոկտոր (Նյու Յորք) Հայկ Ա. Մարտիրոսյանն` անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրներին: Թեև նա նաև նշել է, որ նախագահի կողմից այդ բառի գործածումը որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում և ընդամենը բառի գործածում է նշանակում: «Ժամանակին իր հայ սփիչրայթերի հորդորով և հեղինակությամբ Ռեյգանն է այդ բառն օգտագործել: Եվ հետո՞: Հետո` ոչինչ էլ չի եղել: Նախագահ Օբաման իր վերջին նախագահական շրջանում է գտնվում և չի բացառվում, որ օգտագործի, թեև դա քիչ հավանական է: Բայց դարձյալ. ենթադրենք օգտագործեց «Ցեղասպանություն» բառը: Նախագահական խոսքերն այս երկրում օրենսդրական ուժ չունեն»,- ասել է Հայկ Ա. Մարտիրոսյանը: Վերջինի խոսքով, թուրք-ամերիկյան հարաբերությունները շատ նման են Իսրայելա-թուրքական հարաբերություններին, որոնք իրենց հերթին նման են երկու ամուսինների ճակատամարտերի, որոնք ընթանում են խոհանոցում` ափսեների աղմկոտ կոտրման պայմաններում և ավարտվում են ճաշի սեղանի մոտ, իսկ հետո` միևնույն անկողնում: «ԱՄՆ-ում թուրքական լոբբին չափազանց հզոր է հիմա, իսկ հանրապետականները, որոնք այսօր վերահսկում են ողջ Կոնգրեսը` Թուրքիայի մոլի սիրահարներ են: Ամեն դեպքում այսօր Թուրքիան ահռելի կարևորություն ունի ԱՄՆ-ի համար»,- ասել է Հայկ Ա. Մարտիրոսյանը:
     Մանրամասներն ` այսօրվա համարում:
3607 | 2
Facebook