Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օբաման կոչ է արել Եվրոմիությանը պահպանել հակառուսական պատժամիջոցները

12:22, շաբաթ, 18 ապրիլի, 2015 թ.
Օբաման կոչ է արել Եվրոմիությանը պահպանել հակառուսական պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Եվրոմիությանը պահպանել Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներն այնքան ժամանակ, մինչև վերջինը լիովին չկատարի Մինսկի համաձայնագրի բոլոր դրույթները: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, Օբաման այս մասին հայտարարել է երեկ՝ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք պետք է ամենաքիչը պահպանենք գոնե մինչ այժմ կիրառված պատժամիջոցները, մինչև ականատես չլինենք, որ կողմերը կատարում են այն քայլերը, որոնք ստանձնել են Մինսկի համաձայնագրով: Թե՛ Ռուսաստանը և թե՛ Ուկրաինան պետք է կատարեն իրենց բոլոր պարտավորվածությունները»,- հայտնել է ԱՄՆ նախագահը:

Աղբյուրը նշում է, որ Օբաման ասել է, որ առաջիկա գագաթնաժողովի ժամանակ ԵՄ-ը ստիպելու է Ռուսաստանին հասկանալ, որ Մինսկի համաձայանգրի դրույթները չկատարելու դեպքում վերջինի նկատմամբ շարունակվելու են Արևմուտքի ճնշումները: Նա հայտնել է նաև, որ մինչ այդ արևմյան երկրները պետք է շարունակեն աջակցել Ուկրաինային՝ երկրում տնտեսական և քաղաքական բարեփոխումներ իրականացնելու հարցում:

7638 | 1
Facebook