Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչել է Հայաստանի օրհներգը

12:11, շաբաթ, 18 ապրիլի, 2015 թ.
Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչել է Հայաստանի օրհներգը
     Ապրիլի 17-ին Սերբիայի Նովի-սադ քաղաքում մեկնարկած Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը մեր մարզիկներից չորսն արժանացան մեդալի. պատանիներից Դանիել Գաբրիելյանը /60կգ/ և երիտասարդներից Արման Նիազյանը /48կգ/ արժանացան բրոնզե մեդալների, իսկ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/ հասան եզրափակիչ, սակայն գրավեցին երկրորդ տեղն ու արժանացան արծաթե պարգևների: Պարգևատրման արարողության ընթացքում զավեշտալի դեպք արձանագրվեց: Երիտասարդների 62 կգ քաշային կարգում ի պատիվ հաղթող Քամրան Ասքարովի Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչեց Հայաստանի պետական օրհներգը: Թյուրիմացությունը շտկվեց րոպեներ անց: Մեր մյուս մարզիկները մրցագորգ դուրս կգան ապրիլի 18-ին և 19-ին:
6997 | 4
Facebook