Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները

11:45, շաբաթ, 18 ապրիլի, 2015 թ.
Հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները
     Ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունում հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները: 46 կգ քաշային կարգում կիսաեզրափակիչ են դուրս եկել Ռաֆիկ Սիմոնյանը, Էրիկ Թոխյանը, Նարեկ Շահբազյանը և Արման Գալստանը: 48 կգ քաշային կարգում եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցը ներկայացնող Դավիթ Աբգարյանը, Երևանի Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Ժիրայր Սարգսյանը, Հայաստան մարզական միությունը ներկայացնող Սարգիս Վարդանյանը և Շենգավիթի մարզադպրոցը ներկայացնող Շավարշ Աբգարյանը: 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակչի ուղեգիր են նվաճել Հարություն Բալյանը, Վահե Դավոյանը, Արմեն Մաշակարյանը և Սլավիկ Փելեշյանը: 52 կգ քաշային կարգում եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն Գարե Բարոյանը, Զալիբեկ Համբարձումյանը, Կարեն Սարգսյանը և Արթուր Բազեյանը: 54 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում ռինգ դուրս կգան Դավիթ Քոչարյանը, Հրանտ Հովհաննիսյանը, Բորիս Կարապետյանը և Տիգրան Սարիբեկյանը: 57 կգ քաշային կարգում եզրափակչի ուղեգիրը կվիճարկեն Արման Հովհաննիսյանը, Ժորժիկ Մարությանը, Ներսես Ներսիսյանը և Արման Անտոնյանը: 60 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում ռինգ դուրս կգան Կորյուն Աստոյանը, Գոռ Սարգսյանը, Վոլոդյա Նիկողոսյանը և Տոնի Գալստյանը: 63 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգան Սիփան Լևոնյանը, Միհրան Մակարյանը, Ռաֆայել Սաֆարյանը և Վասիլ Հայրապետյանը: 66 կգ քաշային կարգում կիսաեզրափակչի ուղեգիր են նվաճել Հայկ Հովհաննիսյանը, Լևոն Մարտիրոսյանը, Ռոբերտ Պետրոսյանը և Դավիթ Մկրտչյանը: 70 կգ քաշային կարգում եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն Զավեն Գալստյանը, Գոռ Ներսիսյանը, Արամ Մանուկյանը և Տիգրան Բաղդասարյանը: 75 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում ռինգ դուրս կգան Հարություն Խաչատրյանը, Արթուր Հովհակիմյանը, Նաիրի Մարգարյանը և Նորիկ Ծառուկյանը: 80 կգ քաշային կարգում եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն Յուրա Պապիկյանը,Արման Մնացականյանը , Հրաչ Ավոյանը և Սարգիս Քուրգչյանը: Եվ վերջապես գերծանր քաշային կարգ. այստեղ կիսաեզրափակիչ են դուրս եկել Էդմոնդ Մեսրոպյանը, Սահակ Սահակյանը, Սուրեն Խուրշուդյանը և Արսեն Հարությունյանը: Ապրիլի 18-ին կկայանան կիսաեզրափակիչ մենամարտերը: Մրցումների սկիզբը` 12:00-ին:
2669 | 0
Facebook