Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գարիկ Մարտիրոսյանը և «Comedy Club»-ի անդամները ապրիլի 24-ին կլինեն Երևանում

11:25, շաբաթ, 18 ապրիլի, 2015 թ.
Գարիկ Մարտիրոսյանը և «Comedy Club»-ի անդամները ապրիլի 24-ին կլինեն Երևանում

«Comedy Club» ակումբի հիմնադիր հայազգի հանրահայտ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը ռուսական «Ռուսարմինֆո» կայքին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը և «Comedy Club»-ի մյուս անդամներն ապրիլի 24-ին ժամանելու են Երևան:

Գարիկը նշել է` իրենց թիմը, որը բաղկացած է լինելու ոչ միայն դերասան-հումորիստներից, այլ նաև սցենարիստներից և պրոդյուսերներից, Հայաստան է ժամանելու՝ մասնակցելու ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին: «ТНТ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իգոր Միշինը նույնպես այդ օրը ժամանելու է Երևան:

Հայազգի հումորիստը նշել է նաև, որ այդ օրը «ТНТ» հեռուստաալիքը չի ցուցադրելու է «Comedy Club»-ի հերթական հաղորդումը: Դրա փոխարեն ցուցադրվելու է տեսահոլովակ, որի ժամանակ հումորային ակումբի անդամները պատմելու են 1915թ. իրադարձությունների մասին:

6272 | 0
Facebook