Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան գլորվել է ձորը. կա զոհ և վիրավորներ (լրացված)

19:11, ուրբաթ, 17 ապրիլի, 2015 թ.
Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան գլորվել է ձորը. կա զոհ և վիրավորներ (լրացված)
    
Ապրիլի 17-ին` ժամը 17.00-ի սահմաններում, ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը:
Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Երեք վիրավոր զինծառայող Սպիտակի հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնություն` տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները ճշտվում են:
     Վթարի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գերասի Թովմասյանը (ծնված 1995թ., Սիսիանի զ/կ, 2013թ. 2-րդ զորակոչ):
     Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում Արտյոմ Գերասի Թովմասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Լուսանկարները` Lorinews.am-ի
Լուսանկարները` Lorinews.am-ի
18507 | 0
Facebook