Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեյվեյզեր–Պակյաո մենամարտի տոմսերի գները օրեցօր աճում են՝ դեռ վաճառքի չհանված

19:32, ուրբաթ, 17 ապրիլի, 2015 թ.
Մեյվեյզեր–Պակյաո մենամարտի տոմսերի գները օրեցօր աճում են՝ դեռ վաճառքի չհանված
     Ֆլոյդ Մեյվեյզեր–Մենի Պակյաո դարի մենամարտին մնացել է 2 շաբաթից մի փոքր ավելի, սակայն տոմսերը դեռևս վաճառքի չեն հանվել։ Պաշտոնապես մայիսի 2-ին կայանալիք մենամարտի տոմսերը արժենալու են 1500-ից 10000 դոլար, սակայն քիչ է հավանական, որ ինչ-որ մեկը կկարողանա դրանք ձեռք բերել հենց այդ գնով։
«SeatGeek» տոմսերի վաճառքի կայքն արդեն առաջարկում է տրիբունայի տոմսերը գնել 4815 դոլարով, պարտերինը՝ 32800-ից 54600 դոլարով։ Բացի այդ, գներն անընդհատ աճում են։ Փետրվարին պարտերի տոմսերը կարելի էր գնել 22100 դոլարով։
Նշվում է, որ տոմսերը վաճառքի կհանվեն այս շաբաթվա վերջին։
7454 | 0
Facebook