Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջոկովիչ. «2014-ը կյանքիս լավագույն տարին էր»

00:11, շաբաթ, 18 ապրիլի, 2015 թ.
Ջոկովիչ. «2014-ը կյանքիս լավագույն տարին էր»
     Աշխարհի առաջին ռակետ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը պատմել է 2014-ի ուրախալի պահերի մասին։
«Անցած մրցաշրջանը հիանալի ստացվեց։ Ես հաղթեցի «Ուիմբլդոնը», վերադարձրեցի վարկանիշի առաջին հորիզոնականը և հայր դարձա։ Կարծում եմ՝ սա կյանքիս լավագույն տարին էր»,- ասել է 27-ամյա Ջոկովիչը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանը Ջոկովիչը նույնպես հաղթանակներով է սկսել։ Նա հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունը, ինչպես նաև Ինդիան Ուելսի և Մայամիի մրցաշարերը։ Բացի այդ, օրերս Ջոկովիչը «Laureus World Sports Awards»-ի վարկածով ճանաչվել է 2014-ի լավագույն մարզիկ։
7835 | 0
Facebook