Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնարավոր է՝ Եվրոպան շուտով ունենա իր Երկվորյակների քաղաքը

23:01, ուրբաթ, 17 ապրիլի, 2015 թ.
Հնարավոր է՝ Եվրոպան շուտով ունենա իր Երկվորյակների քաղաքը

Բոսնիայի ոչ այնքան մեծ բնակավայրերից մեկի՝ Բուզիմի բնակիչները մտադիր են իրենց քաղաքը հռչակել Երկվորյակների քաղաք:
     Տարիներ առաջ, Հարավսլավական պատերազմի թեժ օրերին, Բուզինում ապրող Վուչելիչների ընտանիքը երկվորյակներ է ունեցել: Սակայն երջանիկ ծնողները չեն կարողացել երկտեղանոց մանկասայլակ գնել, քանի որ քաղաքը շրջափակման մեջ է եղել: Այդ ժամանակ նրանք խնդրել են իրենց հարևանի երկտեղանոց մանկասայլակը, սակայն նա ասել է, որ տվել է երկվորյակներ ունեցող մեկ ուրիշ ընտանիքի: Երբ Վուչելիչները գնացել են մատնացույց արած ընտանիք, պարզվել է, որ նրանք էլ իրենց հերթին ուրիշի են տվել այդ սայլակը: Այդ ժամանակ էլ Վուչելիչը նկատել է, որ իրենց փոքրիկ քաղաքում երկվորյակների թիվն արտառոց շատ է: Այսօր նախկին ուսուցիչ Նեդզիբն իր հայրենի քաղաքը Երկվորյակների քաղաք հռչակելու նախաձեռնության հիմնական հեղինակն է:

Նա իր ուսումնասիրությունների ընթացքում պարզել է, որ 1992-95 թվականին 20 հազար բնակիչ ունեցող քաղաքում ծնվել է երկվորյակների 21 զույգ: Սա նկատելիորեն շատ է միջին վիճակագրական ցուցանիշից: Տեղի իշխանությունները հավանություն են տվել այս նախաձեռնությանն, իսկ քաղաքի՝ հիմնականում աղքատ բնակչությունը հույս ունի, որ դրանից հետո գոնե զբոսաշրջությունը կզարգանա և իրենք ապրուստի ուրիշ միջոց կունենան՝ ազնվամորու ու շագանակի հավաքչությունից բացի:

5557 | 0
Facebook