Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Նորվեգիայում անձրևաորդերի անձրև է տեղացել

22:11, ուրբաթ, 17 ապրիլի, 2015 թ.
Նորվեգիայում անձրևաորդերի անձրև է տեղացել

Նորվեգիայի օդերևութաբաններն ու կենսաբանները ուսումնասիրում են մի անսովոր երևույթ՝ անձրևաորդերի անձևը: Դեպքն արձանագրել է կենսաբանության ուսուցիչ Քարսթեյն Էրստադը լեռնային դահուկասահքի ժամանակ: Նա ձյան հաստ շերտի վրա նկատել է հազարավոր անձրևաորդեր: Երբ նա գտել է դրանց, կարծել է, թե սատկած են: Հետո, երբ ուսումնասիրել է, պարզվել է, որ ողջ են:

Կենսաբանն ասում է՝ անհնար է, որ անձրևաորդերը ձյան տակից դուրս եկած լինեին, քանի որ ձյան հաստությունը անցնում է կես մետրից: Բացի այդ, ձյան շերտի վրա ոչ մի անցք չի եղել:

Այսքան շատ անձրևաորդերի գոյությունը բացատրելու 2 տարբերակ կա: Առաջինն ու ամենահավանականը անձրևն է: Անձրևաորդերը վերև են բարձրացվել օդային հոսանքների կողմից, այնուհետև քամին դրանց իրենց նախկին տեղից հեռու մի տեղ է նետել:

Մյուս տարբերակն էլ սմերչն է: Հնարավոր է, ծովից ցամաք ուղևորվող սմերչը, որ իր հետ վերցնում ու մի քանի կիլոմետրեր հեռու է տանում բույսեր, աղբ և մանր կենդանիներ, բերել է նաև հազարավոր անձրևաորդերի:

12023 | 0
Facebook