Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Որտեղ է գտնվում ու ինչով է այժմ զբաղված Գագիկ Ծառուկյանը

15:01, ուրբաթ, 17 ապրիլի, 2015 թ.
Որտեղ է գտնվում ու ինչով է այժմ զբաղված Գագիկ Ծառուկյանը
     «Գագիկ Ծառուկյանը գտնվում է Հայաստանում և ակտիվորեն զբաղվում է` որպես ՀԱՕԿ նախագահ իր գործունեությամբ»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը` պատասխանելով մեր այն հարցին` որտեղ է գտնվում ԲՀԿ նախկին առաջնորդն ու ինչով է զբաղված այս շրջանում: «Առջևում Բաքվում կայանալիք Եվրոպայի խաղերն են և այս օրերին Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, մարզական ֆեդերացիաները զբաղված են նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներով, խաղերին լավագույնս ներկայանալու և մասնակցելու համար»,- ասաց նա: Գ. Ծառուկյանի խոսնակը նաև հավալեց, որ հընթացս շարունակվում է բարեգործական ծրագրերի իրականացումը:
     «Ապրիլի 25-ին Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական այգում տեղի է ունենալու Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ կառուցված Սրբոց Նահատակաց եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունն ու օծումը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը, եկեղեցին կառուցվել է 1915 թվականի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին և բացումն իրականացվում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում»,- հավելեց նա:
12033 | 1
Facebook