Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Բոլորն էլ գիտեն՝ ինչպես երեխաներ ստեղծեն, բայց չգիտեն՝ հետո նրանց հետ ինչ անեն» բժիշկ Կոմարովսկու՝ թևավոր դարձած մտքերը

19:21, ուրբաթ, 17 ապրիլի, 2015 թ.
«Բոլորն էլ գիտեն՝ ինչպես երեխաներ ստեղծեն, բայց չգիտեն՝ հետո նրանց հետ ինչ անեն» բժիշկ Կոմարովսկու՝ թևավոր դարձած մտքերը

«Բժիշկ կոմարովսկու դպրոց» հաղորդաշարը սիրված է շատերի կողմից: Նրա հաղորդավար Եվգենի Կոմարովսկին ոչ միայն շնորհալի մանկաբույժ է, այլև գիտությունների թեկնածու, 15 հանրահայտ գրքերի հեղինակ, որոնք նվիրված են մանկական առողջությանը: Խարկովում ապրող ու աշխատող ուկրաինացի մանկաբույժին ճանաչում են հետխորհրդային բոլոր երկրներում, իսկ նրա դիտողությունները երեխաների վերաբերյալ դարձել են թևավոր խոսքեր:

*Բոլորն էլ գիտեն՝ ինչպես երեխաներ ստեղծեն, բայց չգիտեն՝ հետո նրանց հետ ինչ անեն:

*Ընտանիքի կաևորագույն բարօրությունը մոր առողջությունն է: Հայրիկը պետք է բռունցքներով նրան պաշտպանի ու հետևի, որ մայրիկն ուտի, քնի, հանգստանա:

*Եթե տանը կա հաճախ հիվանդացող երեխա, ապա շուն պահեք: Երեխային մոռանում են զբոսանքի հանել, իսկ շներին զբոսնել են տանում օրը 2 անգամ:

*Երկուշաբթի օրերին երեխաները հաճախ են հիվանդանում, քանի որ կիրակի օրերը գնում են տատիկներին հյուր, իսկ մեզ մոտ սիրո չափանիշը, ցավոք, ուտելիքն է:

*Ամառանոցը միշտ ավելի լավ է, քան ծովը: Եթե երեխան 2 ամիս վազվզի սոված, ցեխոտ ու բոբիկ, ապա առողջ կլինի առաջիկա մեկ տարին:

*Երեխաները պետք է նիհար լինեն ու սնդիկի պես շարժուն:

*Մեր դպրոցներ ավելի լավ է հաճախել 10 տարեկանից ու ավարտել 11 տարեկանում: Շատ վատ է, որ դպրոցներում թույլ չեն տալիս երեխաներին շարժվել:

*Երջանիկ երեխան նախևառաջ առողջ երեխան է, հետո նոր՝ կարդալ իմացող ու ջութակ նվագող երեխան:

*Տակդիրների գաղափարախոսության էությունը հետևյալն է՝ տակդիրները պետք են ոչ թե երեխաներին, այլ մայրիկներին:

9511 | 0
Facebook