Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Աշխարհի ամենալայն լեզուներն ունեցող հայրն ու դուստրը

20:11, ուրբաթ, 17 ապրիլի, 2015 թ.
Աշխարհի ամենալայն լեզուներն ունեցող հայրն ու դուստրը

Հայր և դուստր Բայրոնները հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենալայն լեզուներն ունեցող կին և տղամարդ: Հոր՝ Շլենխեր Բայրոնի լեզվի լայնությունը հասնում է 8,6 սմ-ի, իսկ դստեր՝ Էմիլիի լեզվի լայնությունը՝ 7,3 սմ-ի:

Նրանք, ոչինչ չկռահելով, ապրելիս են եղել իրենց հանգիստ կյանքով, մինչև որ Էմիլին դպրոցի գրադարանից չի բերել Գինեսի ռեկորդների գրքի օրինակը՝ նյութ պատրաստելու համար: Հայրն այն թերթել է ու պատահաբար նկատել աշխարհի ամենամեծ լեզուն ունեցող մարդուն: Նա մտածել է, որ իր լեզուն էլ շատ մեծ է, ինչու չփորձել հայտնվել ռեկորդների գրքում:


     Չափումները ցույց են տվել, որ հոր և դստեր լեզուների լայնությունը միանգամայն արժանի են ռեկորդակիր համարվելու, և այդ օրվանից նրանք հայտնի դեմքեր են իրենց հարազատ քաղաքում՝ Սիրաքյուսում:

12823 | 1
Facebook