Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Time Magazine»-ը Քիմ Քարդաշյան-Քանյե Ուեսթ զույգը ճանաչել է ամենաազդեցիկը

11:23, ուրբաթ, 17 ապրիլի, 2015 թ.
«Time Magazine»-ը Քիմ Քարդաշյան-Քանյե Ուեսթ զույգը ճանաչել է ամենաազդեցիկը

«Time Magazine» պարբերականը հարապարակել է ամենաազդեցիկ 100 զույգերի ցանկը, որը գլխավորել են ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը: Ինչպես գրում է «NY Daily News»-ը, այդ ցուցակում են ընդգրկվել նույնիսկ Բարաք Օբաման և Հիլարի Քլինթոնը:

Գործարար Էլոն Մասքը Քանյե Ուեսթի մասին գրել է. «Քանյեն հավատում է իր ուժերին և անհավատալի համառ բնավորություն ունի: Եվ հենց այդ ամենի շնորհիվ էլ նա գլխավորել է այդ ցուցակը»: Իսկ Մարթա Սթյուարթը Քիմի մասին գրել է, որ վերջինը էներգիայի և գրավչության աղբյուր է:

Աղբյուրը նշում է նաև, որ ամենաազդեցիկ 100 հայտնիների ցուցակում ընդգրկվել են Էմմա Ուոթսոնը, Ռիզ Ուիզերսփունը, Քևին Հարթը, Ջուլիան Մուրը, Թեյլոր Սվիֆթը և այլք։

10705 | 0
Facebook