Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ադրբեջանական զինուժը Հայաստանի հետ սահմանի երկայնքով ինժեներական ամրացման աշխատանքներ է իրականացնում. «ՀԺ»

09:55, ուրբաթ, 17 ապրիլի, 2015 թ.
Ադրբեջանական զինուժը Հայաստանի հետ սահմանի երկայնքով ինժեներական ամրացման աշխատանքներ է իրականացնում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Ադրբեջանական զինուժն այս օրերին Հայաստանի հետ սահմանի երկայնքով ինժեներական ամրացման աշխատանքներ է իրականացնում: Մի քանի օր առաջ մեր թղթակիցը արձանագրել է, որ հայ-ադրբեջանական շփման գծի Երասխ-Սադարակ հատվածում հակառակորդի բուլդոզերը հողի բարձր պատնեշներ է կառուցում անմիջապես սեփական խրամատների երկայնքով:
     Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանից մեզ հասած տեղեկությունների համաձայն, նմանատիպ աշխատանքներ են ընթանում նաև Կայան-Ղազախ հատվածում, և ինչպես Երասխում, այնպես էլ այս դեպքում, հայկական կողմում լսելի է հակառակորդի ծանր տեխնիկայի շարժիչի ձայնը: Երեկ էլ Ֆեյսբուքում գրառումներ են հայտնվել այն մասին, որ ադրբեջանցիները ամրացնում են նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի հետ իրենց սահմանը»:
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

5044 | 1
Facebook