Խնդրում ենք սպասել...

Համացանց

ԱՄՆ Նևադա նահանգի Ներկայացուցիչների պալատը և Սենատն ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

17:35, հինգշաբթի, 16 ապրիլի, 2015 թ.
ԱՄՆ Նևադա նահանգի Ներկայացուցիչների պալատը և Սենատն ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

Ապրիլի 14-ին ԱՄՆ Նևադա նահանգի Ներկայացուցիչների պալատը և Սենատն ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
     Փաստաթղթում նահանգային խորհրարանի անդամներն արձանագրում են 1915-1923թթ. Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրագործված ոճրագործությունն՝ իբրև 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և կոչ են անում ԱՄՆ նախագահին և կոնգրեսին ճանաչել պատմական իրողությունը:
     Նահանգային խորհրդարանի երկու պալատների նիստերին, իբրև պատվավոր հյուրեր, ներա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը, համայնքային կառույցների անդամներ:
     Վալերի Մկրտումյանն իր ելույթում նշեց, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն անարգանքի դրսևորում է ոչ միայն հայերի, այլև ճշմարտության, արդարության և մարդկության նկատմամբ: ՀՀ կառավարության անունից նա երախտագիտություն հայտնեց նահանգային խորհրդարանի անդամներին` համամարդկային արժեքների նկամամբ իրենց հանձնառության համար:
     Փաստաթղթի ընդունման գործին իրենց մասնակցությունն են բերել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոս Ադրուշան Արմենյանը, Հայ Դատի հանձնախմբի տեղական կառույցը, համայնքային գործիչներ:

ԱՄՆ Նևադա նահանգի Ներկայացուցիչների պալատը և Սենատն ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևԱպրիլի 14-ին ԱՄՆ Ն...

Posted by ՀՀ Արտաքին գործերի նախարարություն on Thursday, April 16, 2015
3012 | 0
Facebook