Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շնորհակալ եմ, Մարզի՛չ»․ Մխիթարյանը՝ Կլոպին

14:16, հինգշաբթի, 16 ապրիլի, 2015 թ.
«Շնորհակալ եմ, Մարզի՛չ»․ Մխիթարյանը՝ Կլոպին
     Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ հեռանում է թիմից։
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․
«Մեծ պատիվ ու անմոռանալի փորձ էր ինձ համար աշխատել ձեզ նման անձնավորության հետ։ Ձեր պրոֆեսիոնալ նորարարությունները, հոտառությունն ու քրտնաջան աշխատանքը կարևոր ազդեցություն են թողել իմ կարիերայի զարգացման վրա։ Շնորհակալ եմ, Մարզի՛չ, վստահության, ձեր ղեկավարության և իմ մեջ կատարված ներդրումների համար»,- գրել է Հենրիխը։
8541 | 1
Facebook