Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ծառուկյանի որդուն բերմա՞ն են ենթարկել. «Ժամանակ»

10:20, հինգշաբթի, 16 ապրիլի, 2015 թ.
Ծառուկյանի որդուն բերմա՞ն են ենթարկել. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Աբովյան քաղաքի ոստիկանները զինաթափել են Գագիկ Ծառուկյանի ավագ որդու՝ Նվեր Ծառուկյանի ու ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եղբորորդու՝ Մովսես Մանուկյանի թիկնապահներին ու նրանց՝ իրենց «շեֆերի» հետ բերման ենթարկել ոստիկանության Աբովյանի բաժին: Պատճառը թերևս եղել է թիկնապահներով շրջելը, որի դեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարբերաբար արշավ է սկսում: Որոշակի ժամանակ պահելուց հետո, սակայն, երիտասարդներն ազատ են արձակվել:
     Ի պատասխան թերթի պարզաբանող հարցի՝ ոստիկանությունից հերքել են տեղեկությունը՝ նշելով, որ նման դեպք չի գրանցվել:
     Մանրամասները` թերթի համարում:

12145 | 2
Facebook