Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ա. Զաքարյան. «Եվրոխորհրդարանը կոչ է արել Թուրքիային առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և ճանաչել Հայոց ցեղասպանությունը»

22:08, չորեքշաբթի, 15 ապրիլի, 2015 թ.
Ա. Զաքարյան. «Եվրոխորհրդարանը կոչ է արել Թուրքիային առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և ճանաչել Հայոց ցեղասպանությունը»

Եվրոպական խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևը: Բանաձևը դատապարտում է բոլոր տիպի ցեղասպանություններն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, կարևորում դրանց կանխարգելմանն ուղղված ջանքերը: Շեշտելով Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն անմեղ հայերի կոտորածները` իր եղբայրական աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ և կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին ու Եվրոպայի խորհրդին միանալ հիշատակի արարողություններին: Փաստաթուղթը հղում անելով 1987թ. Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված Հայկական հարցի քաղաքական լուծման մասին բանաձևին, վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության եղելության մասին` ընդգծելով, որ Ցեղասպանությունների ժամանակին կանխարգելումն ու արդյունավետ պատասխանատվությունը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթություններից մեկը: Բանաձևում կոչ է արվում Թուրքիային հաշտվել և առերեսվել սեփական պատմության հետ, առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու միջոցով:
     Հարկ եմ համարում նշել, որ այս բանաձևն արդյունք է Եվրոպական խորհրդարանի բոլոր քաղաքական խմբերի համատեղ նախաձեռնության ու միասնական աշխատանքի: Չնայած թուրքական լոբբիի ակտիվ ջանքերին, այս գործում իրենց ջանքերն են ներդրել նաև մեր դիվանագիտական առաքելությունը և Բրյուսելում աշխատող հայկական լոբբիստական կազմակերպությունները:

Եվրոպական խորհրդարանը միաձայն ընդունեց “Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին” նվիրված բանաձևը: Բանաձևը դատապարտում է բո...

Posted by Արտակ Զաքարյան on 15 Ապրիլ, 2015
3145 | 0
Facebook