Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` աշխարհահռչակ «SYSTEM OF A DOWN» ռոք խմբի համերգը Լիոնում

16:33, չորեքշաբթի, 15 ապրիլի, 2015 թ.
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` աշխարհահռչակ «SYSTEM OF A DOWN» ռոք խմբի համերգը Լիոնում

Ապրիլի 14-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Wake up the souls Tour 2015» խորագրով համերգային շրջագայության շրջանակներում Ֆրանսիայի Լիոն քաղաքում Ֆրանսիայում իր միակ համերգով հանդես եկավ աշխարհահռչակ «SYSTEM OF A DOWN» ռոք խումբը:
     Լիոնի «Թոնի Գարնիե» սրահում ռոք խումբը Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ժամանած շուրջ 17000 երկրպագուներին համերգի սկիզբն ազդարարեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսահոլովակով, որը յուրովի կոչ էր Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման: Սերժ Թանկյանի կողմից երախտիքի ուղերձ հղվեց Ֆրանսիային և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության կապակցությամբ արդարացի դիրքորոշման համար:
     Համերգից հետո Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, Լիոնի 1-ին փոխքաղաքպետ Ժորժ Կեպենեկյանը և այլ պաշտոնատար անձինք հանդիպեցին «System of a Down» ռոք-խմբի անդամների հետ:
     Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը շնորհակալագիր հանձնեց «SYSTEM OF A DOWN»-ի անդամներին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Լիոնում աննախադեպ համերգային ծրագրի իրականացման համար:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` աշխարհահռչակ «SYSTEM OF A DOWN» ռոք խմբի համերգը ԼիոնումԱպրիլի 14-ին Հա...

Posted by ՀՀ Արտաքին գործերի նախարարություն on Wednesday, April 15, 2015
2753 | 0
Facebook