Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչով էին պայմանավորված Քարդաշյան քույրերի զգեստների գույները Ծիծեռնակաբերդում

15:30, չորեքշաբթի, 15 ապրիլի, 2015 թ.
Ինչով էին պայմանավորված Քարդաշյան քույրերի զգեստների գույները Ծիծեռնակաբերդում

«People» ամսագիրն անդրադարձել է Քիմ Քարդաշյանի հագուստներին՝ Հայաստանում կատարած շրջագայության ժամանակ: Ամսագիրը հատկապես կենտրոնացել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ Քարդաշյան քույրերի զգեստների գույներին:

«Քարդաշյան քույրերը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին 100 տարի առաջ զոհվածների հիշատակին: Այնտեղ կատարած այցի ժամանակ Քարդաշյանը ներկայացել է գեղեցիկ կարմիր զգեստով (կարմիրը Հայաստանի դրոշի առաջին գույնն է), իսկ Քլոեն հագել էր կապույտ զգեստ (կապույտը Հայաստանի դրոշի երկրորդ գույնն է)»,- գրում է աղբյուրը:

Հայաստանի եռագույնի երրորդ գույնը՝ ծիրանագույնը, լրացրել է Ծիծեռնակաբերդում վառվող անմար կրակը:

13715 | 1
Facebook