Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ում են նվիրվելու դպրոցականների կողմից պատրաստված անմոռուկները

17:03, չորեքշաբթի, 15 ապրիլի, 2015 թ.
Ում են նվիրվելու դպրոցականների կողմից պատրաստված անմոռուկները
     Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների հետ կապված՝ բոլոր դպրոցականները պատրաստում են Հայոց ցեղասպանության խորհրդանիշ համարվող անմոռուկներ: Պատրաստված 1,5 միլիոն անմոռուկները փոխանցվելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին: Վերջիններս դրանք նվիրելու են ապրիլի 24-ին Հայաստան ժամանած բոլոր հյուրերին, այս մասին ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Կրթության և գիտության նախարարության լրատվության վարչությունից: Իսկ թե որտեղ կբաժանվեն պատրաստված անմոռուկները, կորոշի պետական հանձնաժողովը:
     Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից էլ տեղեկանում ենք, որ ապրիլի 17-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրին նվիրված բաց դաս է անցկացվելու դպրոցներում: Այս օրերին հանրակրթական դպրոցներում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ:
Լուսանկարները՝ Զոհրապ Եգանյանի
Լուսանկարները՝ Զոհրապ Եգանյանի
9802 | 0
Facebook