Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քիմի այցելած տանը ոչ մի Քարդաշյան էլ չի բնակվել». Մարտունիկ Քարտաշյան

17:30, երեքշաբթի, 14 ապրիլի, 2015 թ.
«Քիմի այցելած տանը ոչ մի Քարդաշյան էլ չի բնակվել». Մարտունիկ Քարտաշյան

Քարդաշյան աստղային ընտանիքն այդպես էլ չայցելեց Գյումրու Մատնիշյան փողոցում բնակվող Քարտաշյաններին: Մոտ մեկ շաբաթ շարունակ գյումրեցի Քարտաշյանները սպասում էին իրենց հայտնի հայրենակցուհուն:


     Ապրիլի 11-ին, Քարդաշյանների` Գյումրի այցելության օրը, 70-ամյա Մարտունիկ Քարտաշյանը արխիվային տարբեր փաստաթղթերով, լուսանկարներով, ճոխ սեղանով և գյումրեցու հյուրասիրությամբ անհամբեր սպասում էր ազգականներին: Սակայն Քարդաշյաններին ուղեկցել էին Գյումրիում կողպված դռնով մի տուն, հայտնում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը: «Մեր տեղեկություններով` այդ տունը Քարդաշյաններին ներկայացվել է որպես պապական տուն: Երեկ մեզ հետ զրույցում Մարտունիկ Քարտաշյանը զարմացած պատմեց, որ այդ տանը ոչ մի Քարտաշյան էլ չի բնակվել, այս մասին իրեն հաստատել են նաև հարևանները: Մարտունիկ Քարտաշյանը բերում է մի քանի ապացույց, որ Քարտաշյանների կառուցած տունը հենց իր այսօրվա տունն է: «Այս տունը, որտեղ հիմա մենք ապրում ենք` Քարտաշյաններս, կառուցվել է 1898-ին, կառուցել է Աբիսողոմ Հակոբի Քարտաշովը, այդ տարիներին այս փողոցը կոչվել է` «Տիխայա ուլիցա», խաղաղ փողոց: Ես զարմացած եմ, որ չեկան այստեղ, փաստաթղթեր տեսնեին, կարդային, համոզվեին,- ասում է Մարտունիկ Քարտաշյանն ու հավելում,- ես ի վիճակի չեմ հասնել Երևան, իրենց մոտ` այս թղթերը ցույց տալու համար»»,- փոխանցում է կայքը:

12220 | 2
Facebook