Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Պալեոնթոլոգները պարզել են` որտեղ են ծնվել հնադարյան մողեսները

20:03, կիրակի, 19 ապրիլի, 2015 թ.
Պալեոնթոլոգները պարզել են` որտեղ են ծնվել հնադարյան մողեսները

Գիտնականները պարզել են, որ վարանների հնադարյան նախնիները` մոզազավրերը, ապրել են ջրում: Նրանք ձագեր ունեցել են ոչ թե ավազի մեջ ձվադրելով, այլ օվկիանոսում ծննդաբերելով: Այդ մասին հոդվածը լույս է տեսել «Palaeontotlgy» ամսագրում:

Մոզազավրերը հնադարյան մողեսներն են, որ ապրել են 145-66 միլիոն տարի առաջ ու ի սկզբանե ջրային կենսակերպ են վարել: Սակայն մինչև վերջին բացահայտումները կարծիք է եղել, որ այդ սողունները ձվից դուրս գալուց հետո են միայն անցել ջրային կենսակերպի:

Նոր բացահայտումը կատարվել է օվկիանոսային մնացորդներից դեռևս 100 տարի առաջ հայտնաբերված կմախքի ուսումնասիրությունից հետո: Սկզբում գիտնականները կարծել են, թե այդ կմախքը պատկանում է հնադարյան թռչունի: Ավելի ուշ պարզվել է, որ դա մոզազավրի ձագի է պատկանել: Գիտնականները վստահություն են հայտնել, որ այս բացահայտումը մեծ ներդրում է պալեոնթոլոգիայի բնագավառում:

8176 | 0
Facebook