Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտաշատի ու Արարատի դպրոցներում աշակերտներին ստիպում են 1000 դրամով անմոռուկ-կրծքանշան գնել

13:46, երկուշաբթի, 13 ապրիլի, 2015 թ.
Արտաշատի ու Արարատի դպրոցներում աշակերտներին ստիպում են 1000 դրամով անմոռուկ-կրծքանշան գնել
     Արտաշատի թիվ 5 և Արարատի հիմնական դպրոցների աշակերտների մի խումբ ծնողներից մեր խմբագրությունն այսօր ահազանգեր էր ստացել, որ 300-1000 դրամով անմոռուկներ են վաճառում երեխաներին: «Գումար են հավաքում աշակերտներից ու պարտադրում, որ գնեն անմոռուկն ու փակցնեն կրծքներին»,- ասում էին նրանք:
     ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից մեր թղթակցին ասացին, որ օրեր առաջ նախարարությունը ևս զանգ էր ստացել երևանյան դպրոցներից մեկի ծնողից, ով ասել էր, որ տնօրինությունն անմոռուկ է վաճառում երեխաներին: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ոչ թե տնօրինությունն է վաճառել, այլ աշակերտներից մեկը «Սիթիից» գնել է դրանք ու անմոռուկ ունենալ ցանկացող դասընկերներին վաճառել:
     Քանի որ ՄԱՄՈՒԼ.am-ին ահազանգած՝ վերոնշյալ դպրոցների աշակերտների ծնողների խոսքով` իրենց մոտ իրավիճակն այլ էր, մեր թղթակիցը զանգահարեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին:
     Վերջինը, Արարատի մարզի կրթության վարչության պետի հետ զրույցից հետո մեզ հայտնեց, թե նա սկզբում բացառել է դա, իսկ ճշտելուց հետո ասել, որ նման բան չկա:
     Այս աներկբա հերքումից հետո ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը կապ հաստատեց Արարատում գտնվող իր աղբյուրի հետ, ով էլ հաստատեց, որ իր հարազատների երեխաներից ևս 1000-ական դրամ գումար են պահանջել անմոռուկ-կրծքանշանի համար:
     ՄԱՄՈՒԼ.am-ը դիմում է իր ընթերցողներին՝ կոչ անելով զանգահարել խմբագրություն, եթե նկատել եք Հայոց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը կրթօջախներում բիզնեսի աղբյուրի վերածման դեպքեր:
8320 | 6
Facebook