Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Որտե՞ղ էին կորել և ինչո՞վ էին զբաղվել Մայիսյան գյուղի աղջիկները

11:06, երկուշաբթի, 13 ապրիլի, 2015 թ.
Որտե՞ղ էին կորել և ինչո՞վ էին զբաղվել Մայիսյան գյուղի աղջիկները
     «Կորած աղջիկներից վերջինին երեկ գտել են Մեծամորի ատոմակայանի տարածքում: ԱԱԾ աշխատակիցները տարածքը ստուգելու ընթացքում նկատել են, որ նա բանջար է հավաքում ու տարել են հարցաքննության: Ինչ վերաբերում է ապրիլի 6-ին կորած Մարիամ Տոնոյանին, ապա նա հայտնել է, որ այս ընթացքում մորեղբոր տանն է եղել»,- ՄԱՄՈՒԼ.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանը:
     Հիշեցնենք` մեկ շաբաթվա ընթացքում Մայիսյան գյուղում երկու աղջիկ էր կորել:
     Հարցին` եթե մորեղբոր տանն է եղել, ինչո՞ւ նա կամ մորեղբոր ընտանիքը չեն տեղեկացրել այդ մասին, ասաց. «Դե, այդ մասով որևէ բան չեն ասում, չգիտեմ` ինչու, բայց խոսակցություններ են շրջանառվում, որ սիրած տղայի հետ է եղել»:
     Գյուղապետը հավելեց, որ աղջիկներն այժմ տանն են` իրենց ծնողների հետ:
20305 | 1
Facebook