Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանի բնակիչները հայտնաբերել են «դժոխքի մուտքը»

16:47, կիրակի, 12 ապրիլի, 2015 թ.
Չինաստանի բնակիչները հայտնաբերել են «դժոխքի մուտքը»

Չինաստանի Ուրումչի քաղաքի բնակիչները լեռնային ստորոտներից մեկի վրա հայտնաբերել են անցք, որի մեջից բոց է դուրս գալիս: Այս բնական անոմալիայի մասին հայտնի է եղել վաղուց, սակայն լուսնակարները նոր են հայտնվել համացանցում՝ դառնալով համընդհանուր ուշադրության առարկա:

Գիտնականներն արդեն հաշվարկել են, որ փոսի ընդերքում կրակի ջերմաստիճանը հասնում է 800 աստիճան Ցելսիուսի, ինչն անհնար է դարձնում այնտեղ որևէ ուսումնասիրություններ անելը:

Տեղի սնահավատ բնակիչներն այս վայրը համարում են «դժոխքի դարպասներ», սակայն գիտնականները փորձում են առավել խելամիտ բացատրություններ գտնել: Նրանք հակված են կարծելու, որ գետնի տակ բոցավառվող կրակն իր ծագմամբ պարտական է ինքնահրկիզված ածխի խոշոր պաշարներին:

«Մինչև անցյալ դարի 70-ական թվականներն այստեղ ածխահանք է եղել, և գրավոր փաստեր կան, որ այս վայրը ինքնաբոցավառվել է նաև նախկինում,- ածխահանքային արդյունաբերության մասնագետ Ցաո Ջիան Վենյայի խոսքերն է մեջբերում «Sunday Express»-ը,- բացառված չէ, որ ապագայում մենք դարձյալ նմանատիպ փոսեր կհայտնաբերենք, ուստի շատ կարևոր է, որ դրանց տեղերը մատնանշվեն ու պատնեշավորվեն»:

Մարդկությանը հայտնի նմանատիպ ամենամեծ «դժոխքի դարպաս»-ը գտնվում է Ղազախստանում և կոչվում է Դարվազա: Այն հայտնվել է, երբ գիտնականները, բնական գազի պաշարներ հայտնաբերելով, փորձել են դրանք այրել, որպեսզի այն չվնասի մարդկանց ու կենդանիներին: Նրանք հույս են ունեցել, թե կրակը մի քանի օրից կմարի, սակայն արդեն 60 տարուց ավելի է, ինչ այն անդադար վառվում է:

21392 | 0
Facebook