Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիան իր սահմանի վրա ոչնչացրել է ավելի քան 500 հուսիթ-ապստամբ

12:45, կիրակի, 12 ապրիլի, 2015 թ.
Սաուդյան Արաբիան իր սահմանի վրա ոչնչացրել է ավելի քան 500 հուսիթ-ապստամբ

Համաձայն Սաուդյան Արաբիայի Պաշտպանության նախարարության տվյալների՝ Եմենի հետ սահմանին սաուդյան զինված ուժերի հետ բախման արդյունքում, ընդհանուր առմամբ, զոհվել է ավելի քան 500 հուսիթ-ապստամբ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Սա առաջին պաշտոնական հաղորդագրությունն է, որը վերաբերում է Սաուդյան Արաբիայի և Եմենում գլուխ բարձրացրած հուսիթ-ապստամբների միջև ռազմական բախումների զոհերի թվին:

Հիշեցնենք, որ Պարսից ծոցի երկրների դաշնակցությունը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արդեն 2 շաբաթ է՝ ավիահարվածներ է հասցնում Եմենի հուսիթ-ապստամբների ուղղությամբ: Ապստամբները գրավել են երկրի մայրաքաղաքն ու տարածքի մեծ մասը՝ ստիպելով նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիին՝ փախչել Եմենի սահմաններից դուրս:

Տարբեր հաշվարկներով՝ Եմենում զինված գործողություններին արդեն զոհ է գնացել ավելի քան 500 խաղաղ բնակիչ, որոնցից ավելի քան 80-ը՝ երեխաներ:

12344 | 0
Facebook