Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Ֆոլաթթվով հարստացված հացը վտանգավոր է». նախազգուշացնում է կենսաֆիզիկոսը

19:13, հինգշաբթի, 09 ապրիլի, 2015 թ.
«Ֆոլաթթվով հարստացված հացը վտանգավոր է». նախազգուշացնում է կենսաֆիզիկոսը

Ալյուրի հարստացման մասին նախագծի հետ կապված քննարկումներն ու մտահոգությունները շարունակվում են, քանի դեռ այդ օրենքը չի ընդունվել: Առողջապահության նախարարության հայտարարությունների համաձայն` ալյուրի հարստացումը ֆոլաթթվով` սակավարյունությունը կանխելու նպատակով է, քանի որ Հայաստանում վերջին տարիներին նկատվում է սակավարյունության թվաքանակի աճ:

Նախագծի մասին իր մտահոգությունն է հայտնել կենսաֆիզիկոս, «Հանուն առողջ սննդի» նախաձեռնության անդամ` Աշոտ Կարապետյանն, ում խոսքով` ալյուրի հարստացման օգտին փաստարկները, որոնք բերում է Առողջապահության նախարարությունը, հիմնավոր չեն:

«Ֆոլաթթուն իրականում սինթետիկ դեղանյութ է, և այն փաստարկները, որ ֆոլաթթուն պարունակվում է սննդի մեջ, այդ թվում նաև` ցորենի թեփի մեջ, դա ապատեղեկատվություն է, քանի որ ֆոլաթթու բնության մեջ գոյություն չունի»,- նշում է կենսաֆիզիկոսն ու հավելում. «Նախ հանրահայտ փաստ է, որ գոյություն չունի որևէ դեղամիջոց, որ բոլորի համար օգտակար լինի: Դա իմանալու համար պետք չի մասնագետ լինել»,- ասում է նա:

Աշոտ Կարապետյանի խոսքով` Չիլիում հետազոտությունները ցույց են տվել, որ ֆոլաթթու ընդունող մարդկանց մոտ քաղցկեղի ռիսկը բարձրանում է 27 տոկոսով, իսկ երկրներում, որտեղ ֆոլաթթու օգտագործել են 5 և ավելի տարի, 24 տոկոսով բարձրացել է մահացության ցուցանիշը:

Իսկ թե իրականում որքանո՞վ է վտանգավոր ֆոլաթթուն, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն քաղցկեղով հիվանդների շրջանում, այլ նաև` առողջ մարդկանց, առաջիկայում կպարզաբանի սննդաբան Իլոնա Մելիքյանը:

6626 | 1
Facebook