Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Քիմի հետ Հյուսիսային պողոտայում ընթրիքն արժեցել է մի քանի հարյուր հազար դոլար

13:18, հինգշաբթի, 09 ապրիլի, 2015 թ.
Քիմի հետ Հյուսիսային պողոտայում ընթրիքն արժեցել է մի քանի հարյուր հազար դոլար
     Ինչպես հայտնի է, Հայաստան ժամանած Քիմ Քարդաշյանը` Քայնե Ուեսթի մասնակցությամբ երեկ ընթրել է Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում: Ասում են` հրավերը եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի կողմից, ով վերջին օրերին լրատվամիջոցների հետ հարցազրույցների ժամանակ պարբերաբար կրկնում էր, որ սիրով կուղեկցի Քիմին այս կամ այն վայրը: Ասում են նաև, որ ընթրիքի համար Մարտիրոսյանը մի քանի հարյուր հազար դոլար է վճարել հեռուստաաստղին, ինչը թեև շատ մեծ գումար է միջին վիճակագրական հայաստանցու համար, բայց բավականին մատչելի է Քարդաշյանի հետ ընթրելու համար: Ասում են` հեռուստաաստղը մեծ զեղչ է արել իր հայրենակցին: Ըստ լուրերի` այս ընթրիքը շատերի զայրույթն է առաջացրել, քանի որ այդ գումարով կարելի էր հարյուրավոր սոված ընտանիքների կերակրել, ու հիվանդ երեխաների բուժել, այնինչ Մարտիրոսյանը նախընտրել է այն վատնել մի քանի ժամանոց ընթրիքի վրա:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
33816 | 23
Facebook