Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

2017-ից 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնող օրինագիծն ընդունվեց

12:30, չորեքշաբթի, 08 ապրիլի, 2015 թ.
2017-ից 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնող օրինագիծն ընդունվեց
     ԱԺ ԲՀԿ, ՕԵԿ խմբակցությունները ձեռնպահ քվեարկեցին պարտադիր կրթության շեմի բարձրացմանը վերաբերող «Կրթության մասին» օրինագծին, քանի որ, նրանց խոսքով, երեկվա մտահոգությունները մասամբ բավարարվել են:
     «Նախագիծը 2017-ից պետք է կիրառվի, որոշակի մտահոգություններ լուծված են, բայց ասել, որ խնդիրը լիովին կարգավորված է, այդպես չէ: Մինչև 2017-ը ժամանակ կա քննարկելու, հուսանք` կլուծվեն խնդիրները»,- ասացին վերոնշյալ խմբակցությունների ներկայացուցիչները:
     «Իմ մտահագությունը, որ հիմա դա հնարավոր չէ կիրառել, գոնե 2 տարով հետաձգեք, փարատվել է, ու թող կառավարությունն առկա խնդիրների վրա աշխատի այս ընթացքում»,- հավելեց ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը:
     Օրինագիծն ընդունվեց ձայների 85 կողմ, 0 դեմ, 27 ձեռնպահ հարաբերակցությամբ:
     Նշենք, որ ՀՀ-ում 12-ամյա կրթությունը կտարածվի ներկայիս ութերորդ դասարանցիներից սկսած` Հայաստանի բոլոր դպրոցականների վրա:
4431 | 4
Facebook