Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ռուբեն Գևորգյանն այլևս «աչոտ» չի պահանջում

10:56, չորեքշաբթի, 08 ապրիլի, 2015 թ.
Ռուբեն Գևորգյանն այլևս «աչոտ» չի պահանջում
     ԲՀԿ-ական պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ Ռուբեն Գևորգյանը, որ ամիսներ առաջ գեներալ Մանվել Գրիգորյանին ասում էր, թե իրավիճակի հանդարտվելուց հետո աչոտ է տալու իր և Ծառուկյանին ուղղված քննադատական ելույթի համար, ասում են` արդեն սկսել է մեղմ արտահայտվել ՀՀԿ-ական իշխանության հասցեին: ԱԺ-ում ապրիլի 7-ի ելույթի ժամանակ նա թույլտվություն էր խնդրում Սերժ Սարգսյանից` այցելել Արցախի դիրքեր, լինել զինվորի կողքին:
     Ասում են` «Երդվյալ ազատամարտիկների միությանը» ֆինանսավորող Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածն ու միությունը պահպանելու խնդիրն է ստիպել Գևորգյանին այդպիսի պահվածք դրսևորել:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
10364 | 7
Facebook