Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հեղինե Բիշարյան. «Անընդունելի է, որ պարտադրվի 19-ամյա մարդուն միջնակարգ կրթություն ստանալ»

13:55, երեքշաբթի, 07 ապրիլի, 2015 թ.
Հեղինե Բիշարյան. «Անընդունելի է, որ պարտադրվի 19-ամյա մարդուն միջնակարգ կրթություն ստանալ»
     «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթի քվեարկությունից առաջ, (խոսքը` պարտադիր կրթության շեմը բարձրացնելու վերաբերյալ նախագծի մասին է), պատգամավորները հանդես եկան առաջարկներով:
     «Առաջարկում եք, որ միջնակարգ կրթությունը պարտադիր լինի մինչև 19 տարեկանների համար: Անընդունելի է, որ պարտադրվի 19-ամյա մարդուն միջնակարգ կրթություն ստանալ: Աղջիկ է, կարող է` ուզում է ամուսնանալ: Եկեք հետաձգենք, առավել ևս, եթե սա 2017 թվականին է վերաբերում»,- ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
     ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը ևս նշեց, որ օրինագծում անընդունելի դրույթներ կան ու առաջարկեց ոչ միայն շտկումներ անել, այլև` «Քրիստոսի տեսքի բերել», ապա նոր քվեարկել:
     ԱԺ նախագահն առաջարկեց կրթության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին ԿԳ նախարարի հետ ևս մեկ անգամ քննարկել պատգամավորների մտահոգությունները:
     Օրինագծի քվեարկությունը հետաձգվեց մինչև վաղը:
4174 | 2
Facebook