Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուսանկարիչը պատկերել է առաջին անգամ ջրի տակ հայտնված փոքրիկներին

20:06, երեքշաբթի, 07 ապրիլի, 2015 թ.
Լուսանկարիչը պատկերել է առաջին անգամ ջրի տակ հայտնված փոքրիկներին

Ամերիկացի լուսանկարիչ Սեֆ Քասթիիլը ճամփորդել է ԱՄՆ 10 նահանգներով և լուսանկարել փոքրիկներին, որոնք առաջին անգամ են հայտնվում ջրի տակ և փորձում իրենց ուժերը լող մարզաձևում: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը Քասթիլն ավելի քան 750 փոքրիկների մասնակցությամբ այդ ֆոտոշարքն իրականացրել է իր նոր գրքի համար, որը կոչվելու է «Ստորջրյա երեխաները»:

Լուսանկարիչն իր գրքում պատկերելու է երեխաների արձագանքը և նրանց զվարճանքը, երբ նրանք առաջին անգամ հայտվում են ջրում: Սակայն Քասթիլը նշել է, որ գրքի հիմնական նպատակը ոչ թե երեխաների զվարճանքը պատկերելն է, այլ ծնողներին ցույց տալը, թե ինչքան օգտակար է փոքրիկների համար փոքր տարիքից լողով զբաղվելը:

19051 | 0
Facebook