Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բորուսիայի» թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը հայերեն է երգում

16:00, շաբաթ, 04 ապրիլի, 2015 թ.
«Բորուսիայի» թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը հայերեն է երգում
     Դորտմունդի «Բորուսիայի» և Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Նուրի Շահինն ասել է, որ իր թիմակիցներին շնորհավորելու համար սովորել է երգել տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն՝ Հենրիխ Մխիթարյանի համար:
«Երբ թիմում ինչ-որ մեկի ծննդյան օրն է, բոլորը երգում են նրա պատվին: Այդ պատճառով էլ ես սովորել եմ երգել հայերեն, ճապոներեն և հունարեն: Բացի այդ, Սոկրատիս Պապաստատոպուլոսին հաճախ եմ խնդրում երգել հունարեն․ շատ զվարճալի է»,- ասել է Շահինը՝ թուրքական «haberler.com»-ի հետ զրույցում:
14371 | 0
Facebook